Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Գագիկ Մինասյան. Մինչև դեկտեմբերի 1-ը Փաշինյանը պետք է օտար երկրներին՝ ստորացուցիչ պայմանները մինչև վերջ տանելու համար

Գագիկ Մինասյան. Մինչև դեկտեմբերի 1-ը Փաշինյանը պետք է օտար երկրներին՝ ստորացուցիչ պայմանները մինչև վերջ տանելու համար
20.11.2020 | 21:56

Այն ծանր, մղձավանջային իրավիճակում, որում այսօր հայտնվել է մեր պետությունը, պետք է լույս բացվի և այդ լույսը, կարծում եմ, այն մարդիկ են, որոնք քայլեր են կատարում մեր պետությունն ու ժողովրդին այս ստորացուցիչ կարգավիճակից դուրս բերելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն, որ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ ակցիային:

«Այս իշխանությունը մնալով ավելի մեծ խնդիր է ստեղծում այս և ապագա սերունդների համար: Մինչև դեկտեմբերի 1-ը Փաշինյանը պետք է օտար երկրներին, որպեսզի այս ստորացուցիչ պայմանները մինչև վերջ տանի», - ասաց նա՝ ավելացնելով, որ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա, որովհետև, ակնհայտ է՝ Փաշինյանն իր կամքով չի լքելու իշխանությունը: Մինասյանը նկատեց. «Դեկտեմբերի 1-ից հետո ժամացույցը կսկսի աշխատել ոչ միայն ի վնաս Փաշինյանի, այլև մեր ժողովդրի»: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը կհասկանա, որ իշխանությունից բացի, այլևս վատ բան պետք է ասել նաև ժողովրդի հասցեին, որը համակերպվել է հայրենիքը թուրքին հանձնած իշխանության հետ:

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ